News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական սենսացիոն «հայտնագործությունն» են կատարել. նրանց հաջողվել է հայերին «խառնել» քրդերի եւ թուրքերի կռվի մեջ:

Տհաճ միջադեպը տեղի էր ունեցել Օդեսայում: Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ`  քաղաքի շուկայի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել Թուրքիայի քաղաքացիների` էթնիկ թուրքերի եւ քրդերի միջեւ:

«Ութը տղամարդ, որոնք վիճաբանել էին դեռ Թուրքիայում, որոշել էին հարաբերությունները պարզել Ուկրաինայում, դրա համար եւս չորսը եկել էին Թուրքիայից: Հին թշնամիների միջեւ ծագած վիճաբանությունը վերածվել է կռվի, իսկ հետո արյունահեղության, քանի որ նրանց մոտ դանակներ են եղել: Բարեբախտաբար, շուկայի անվտանգության աշխատակիցներին  հաջողվել է  արագ չեզոքացնել չորս հարձակվողներին, որոնք տարվել են ոստիկանություն»,-տեղեկացնում է  «Сегодня» պարբերականը:

Օդեսայի հայ համայնքում կտրուկ կերպով հերքել են հայերի մասնակցությունը միջադեպին: Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները, ովքեր հավատարիմ են «ամեն ինչում հայկական հետք տեսնելու» քաղաքականությանը, այս անգամ եւս արդարացրել են «վստահությունը», եւ  քրդերի ու թուրքերի բախումը ներկայացվել է որպես ...հայերի եւ ադրբեջանցիների կռիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ