News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրերի իրական դրությունը միջազգային հանրությունից թացքնելու քաղաքականությունը: Մասնավորապես, առաջվա պես ԱՄՆ դեսպաններին արգելվում է այցելել հայկական գերեզմանոց:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարության համաձայն, Նախիջեւանի իշխանությունները իրեն թույլ չեն տվել այցելել Հին Ջուղայի հայկական գերեզմանոց՝ վկայակոչելով «անվտանգության հարցերը»:

Անհասկանալի է, թե ինչը կարող էր սպառնալ ամերիկացի դիվանագետին հին գերեզմանոցում: «Ցավում եմ, որ պաշտոնատար անձինք՝ վկայակոչելով անվտանգության հարցերը, անհնար համարեցին իմ այցելությունը հայկական գերեզմանոց եւ անձամբ տեսնել այնտեղ տիրող վիճակը: Տարածաշրջանի ժառանգության պաշտպանությունը կարեւոր է ապագա խաղաղության համար: ԼՂ հակամարտության արդյունքում արդեն վնասվել եւ ոչնչացել են մեծ թվով հուշարձաններ»,-ըստ APA գործակալության, նշված է ամերիկյան դիվանագետի հայտարարության մեջ:

Ավելի վաղ նույնկերպ էր ավարտվել նաեւ Ադրբեջանում նախկին դեսպան Մեթյու Բրայզայի փորձն՝ այցելել Ջուղայի հայկական գերեզմանոց:

Նախիջեւանի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու տարիներին VII-XIX դարերի հայկական մշակույթի 27 հազար կառույցներ՝ եկեղեցիներ, վանքեր, ժամեր եւ խաչքարեր են ոչնչացել, որոնք համամարդկային պատմական եւ մշակութային արժեք են ներկայացնում: Փաստացի, Ադրբեջանում պետական մակարդակով Նախիջեւանի հայկական էթնիկ վկայությունների ոչնչացման քաղաքականություն է իրականացվում: 2005-2006 թվականներին Հին Ջուղայի հայկական գերեզմանոցն ամբողջությամբ ոչնչացվել է: Այնտեղ գտնվող տապանաքար-խաչքարերը ջարդել են ծանր տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի տարածքը վերածվել է հրաձգարանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ