News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թեեւ տարբեր թուրք պաշտոնյաներ խոսում են պատմական Անին պահպանելու, այնտեղ պայմաններ ստեղծելու տուրիզմի զարգացման համար, սակայն իրականությունն այլ բան է ցույց տալիս։

Կարս նահանգի մշակույթի եւ տուրիզմի վարչության տնօրեն Հաքան Դողանայի հայտարարությունից հետո, թե ինքը Անիի հարեւանությամբ գտնվող Օջաքլը գյուղի բնակիչներին զգուշացրել է պատմական Անիի տարածքը չօգտագործել որպես արոտավայր, Անին շարունակում է մնալ արոտավայր կովերի եւ ձիերի համար։

Նշվում էր, թե  Անիում անվտանգության 4 աշխատակիցներն ու 78 հեկտար ընդգրկող տարածքը շրջապատող 4,5 կմ երկարությամբ ցանկապատը չեն կարողանում արգելք հանդիսանալ հարեւան գյուղի անասնապահների դեմ։

Անի այցելող զբոսաշրջիկները մշտապես դժգոհում են, որ եկեղեցիների մեջ հայտնաբերում են կովերի, ինչը տհաճ տեսարան է։

Թուրք լրագրողների հետ զրույցում Օջաքլը գյուղի անասնապահներն արդարացել էին, թե այս տարի չորային եղանակ է եւ կերի հայթաթման համար են անասուններին մտցրել Անիի տարածք։ Բնակիչները պնդել են, թե իրենք տեր են կանգնում Անիի ավերակներին, սակայն թե ով է այս ստերին հավատացել՝ դժվար է ասել։

Օջաքլը գյուղի անասնապահները մշտապես Անին օգտագործում են որպես արոտավայր եւ այս տարին նորություն չէ։ Ավելին, Օջաքլը գյուղի տները, գոմերը, փողոցները եզերող պարիսպները կառուցված են Անիի պատմական շինություններից գողացված քարերով։

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ