News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն ցանկանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավում տեսնել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին հայ լրագրողների հետ զրույցում հայտնել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

Պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին հայտարարության մասին հարցին, որում սպառնացել էին «հարվածել Հայաստանի այն օբյեկտին, որը հարցականի տակ կդնի Հայաստանի՝ իբրեւ պետության գոյությունը», ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ծանոթ չէ այդ հայտարարությանը:

«Վերջերս տեղի է ունեցել  Գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան: Նա այցելել է  տարածաշրջանի բոոր 3 երկրներ եւ մտահոգված էր 2 երկրների միջեւ եղած տարաձայնություններով», - նշել է Ջեյմս Ապաթուրայը: «Վերջերս Փարիզում կայացել է ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպումը, եւ դա լավ նշան է: Սակայն հանդիպումը դեռեւս առաջընթաց չէ, այլ միայն՝ քայլ առաջ: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, մենք ցանկանում ենք բարելավում տեսնել հարաբերություններում», - ընդգծել է Դաշինքի ներկայացուցիչը:

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես ծանոթ չէր այդ սպառնալիքին: «ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ,  օգտագործում է ցանկացած հնարավորություն, որպեսզի երկրներին կոչ անի  նվազեցնել  ռազմատենչ հայտարարությունների լարվածությունը եւ վերադառնալ բանակցություններին: Մենք ողջունում ենք նախարարների հանդիպումը եւ շարունակում ենք ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման կոչ անել», - հայտարարել էր ԱՄՆ-ի դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ