News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ փարիզյան հանդիպման նպատակն էր՝ վերադարձնել Ադրբեջանին կառուցողական բանակցությունների դաշտ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ հանդիպումը նախաձեռնել են Մինսկի խմբի եռանախագաները, քանի որ Ադրբեջանը մինչ այդ (Կազանում, Սոչիում, Աստրախանում, Սանկտ Պետերբուրգում) կայացած գագաթաժողովների ընթացքում մերժել է բոլոր այն առաջարկները, որ կատարվել էին եռանախագահների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

«Փաստորեն՝ Ադրբեջանը մերժում էր բանակցային գործընթացն առաջ շարժելուն ուղղված առաջարկները, տապալում էր բանակցային գործընթացը; Վերջին խայտառակ գործարքը Սաֆարովի արտահանձման հետ կապված՝ եւս մեկ հարված էր բանակցային գործընթացին: Հայաստանը Սաֆարովի դեպքից մի քանի օր անց հայտարարեց, որ տրամադրված է եւ վճռական է շարունակելու բանակցությունները: Եւ եթե որեւէ կողմ ցանկություն ունի չշարունակել բանակցությունները՝ դա ադրբեջանական կողմն է: Դա էր պատճառը, որ եռանախագահները նախաձեռնեցին այդ հանդիպումը»,- ասաց Է. Նալբանդյանը;

Նրա խոսքով՝ վերջին 2 ամսում որոշ փոփոխություն կա միջազգային հանրության դիրքորոշումներում: «Չկա մի երկիր, մի կառույց, որը խստորեն չքննադատեր ու չարտահայտեր իր վրդովմունքը այդ քայլի վերաբերյալ: Միայն մի բան չի փոխվել՝ դա Հայաստանի եւ եռանախագահների ընդհանուր ցանկությունն է՝ շարունակել բանակցային գործընթացը եւ պարտադրելու Ադրբեջանին խաղաղ կարգավորում ԼՂՀ վերաբերյալ»,- նշեց Է. Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ