News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ռեկտոր Լայունեն Լաուրիին եւ ուսումնական գծով պրոռեկտոր  Եվա-Մարիա Ռաուդասոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ մանկավարաժական համալսարանի խորհրդի անդամներ՝ ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը, մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:     

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցները քննարկել են երկու բուհերի միջեւ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գիտական եւ բժշկական կենտրոն համարվող Եվրոպայի խոշորագույն Օուլուի համալսարանի ռեկտորը ողջունել է մանկավարժական համալսարանում բարձրագույն կրթությունը բարեփոխելուն միտված աշխատանքները, եւ պատրաստակամություն հայտնել առաջիկայում ընդլայնել ու զարգացնել երկկողմ համագործակցությունը, կատարել փորձի փոխանակում:

Հանդիպումից հետո մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի նիստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ