News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հոկտեմբերի 24-ին կայացած 11-րդ նիստում քննարկվել են Հայաստան-Իրան նավթամթերքատար խողովակաշարի եւ  երկաթուղու շինարարության հարցերը: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Մեղրիում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ Իրանի էներգետիայի նախարար Մաջիդ Նամջուի հետ համատեղ բրիֆինգում պատասխանելով իրանցի լրագրողի հարցին:

«Մենք պարոն Նամջուի հետ հետամուտ ենք, որ շուտով կյանքի կոչենք այդ 2 խոշոր ծրագրերը, որոնք աշխատանքային քննարկումների փուլում են»,- ասաց Ա. Մովսիսյանը: Նա նաեւ նշեց, որ համատեղ գաղափարները շատ են, ու փորձում են այդ գաղափարները ծրագրեր դարձնել ու կյանքի կոչել:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարների մասնակցությամբ այսօր՝ նոյեմբերի 8-ին Արաքսի ափին տեղի է ունեցել Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը, որի վերաբերյալ համաձայնություն նույնպես տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում: Մեղրիի ՀԷԿ-ը պետք է ունենա 130 ՄՎտ հզորությամբ երկու տուրբին, 18,2 կմ ստորգետնյա թունել՝ 8,5 մետր տրամագծով, տարեկան արտադրանքը՝ մոտ 800 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ