News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիում Փրկչի եկեղեցու ամրացման աշխատանքները կիսատ են մնացել, չնայած թուրքական իշխանությունները հայտարարել էին, թե մինչեւ սեպտեմբերի 15-ը դրանք լիովին ավարտված կլինեն։

Ամիսներ առաջ թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումները, թե Անիի եկեղեցիները վերանորոգվում են եւ ժամկետ էր նշվում, որ արդեն սեպտեմբերի 15-ին դրանց վերանորոգումն ավարտված կլինի, պարզվեց չի համապատասխանում իրականությանը։  

Սեպտեմբերի 15-ից էլ մեկ ամիս անց այցելում ես Անի ու տեսնում, որ ոչ միայն վերանորոգումն ավարտած եկեղեցի չկա, այլ նույնիսկ ավարտին չի հասցվել ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ Անիի Փրկչի (Սուրբ Փրկիչ, Ամենափրկիչ) եկեղեցու ամրացման աշխատանքները։

Կիսավեր կանգնած Փրկչի եկեղեցու մոտ դեռեւս կանգուն են շինարարական աշխատանքների համար նախատեսված երկաթե եւ փայտե աշտարակները եւ եկեղեցու արտաքին տեսքից դժվար չէ հասկանալ, որ ամրացման աշխատանքները ասվածի պես սեպտեմբերի 15-ին չեն հասցրել ավարտել։

Միակ մխիթարական հանգամանքն այն է, որ ամրացման աշխատանքների ժամանակ եկեղեցու քարերը հավաքվել են եւ դրվել տանիքների տակ, այսինքն՝ անձրեւից եւ ձյունից որոշ չափով պաշտպանված կլինեն։

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ