News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կորեական «Core Cross» ընկերության նախագահ Խուան Ջին Սուին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պարոն Սուին տեղեկացրել է, որ իր ղեկավարած ընկերությունն զբաղվում է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների արտադրությամբ, ունի հաջող փորձ աշխարհի տարբեր երկրներում եւ շահագրգռված է նաեւ մեր երկրում գործունեություն ծավալել:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է, եւ Հայաստանը հետաքրքրված է ոլորտում առաջատար ընկերությունների հետ համագործակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, մասնավորապես, ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարելու հեռանկարները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ընկերության կողմից բիզնես-ծրագրի մշակումը եւ հանձնարարել Էկոնոմիկայի նախարարին մանրամասն տեղեկատվություն տրամադրել Հայաստանում ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ