News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին հայտարարությունից 5 օր անց կրկին խոսել է Թուրքիայում մահապատժի վերականգնման անհրաժեշտության մասին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Իմրալը կղզու բանտում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների եւ քրդական հարցի կարգավորման պահանջի համար Թուրքիայի բանտերում քուրդ բանտարկյալների հացադուլին, հայտարարել է. «Դուք ձեր հացադուլը շանտաժի մի վերածեք։ Մենք ձեր ասածով չպիտի գլխավոր ահաբեկչին (Աբդուլլահ Օջալան-խմբ) բանտից հանենք ու տուն ուղարկենք։ Նրա նկատմամբ կար մահապատժի որոշում, բայց որոշ երկրների ճնշման տակ Թուրքիան հրաժարվեց մահապատժից։

Ներկա պահին հասարակության մեջ քննարկումներում շատերը ցանկանում են, որ մահապատիժը վերականգնվի, քանի որ սպանվածների հարազատների սիրտը մղկտում է», -ասել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայի բանտերում հիմնականում PKK-ի անդամ լինելու մեղադրանքով դատապարտված բանտարկյալներն արդեն 58-րդ օրն է, ինչ հացադուլ են անում՝ պահանջելով բարելավել PKK-ի առաջնորդ, ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները եւ ճանաչել քրդերի իրավունքները։

Թուրքիայի արդարադատոթւյան նախարարության տվյալներով՝ բանտերում մոտ 700 հոգի գտնվում են հացադուլի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ