News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ստամբուլահայերի մի խումբ նոյեմբերի 8-ի երեկոյան հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության առաջ ակցիա է իրականացրել՝ աջակցություն հայտնելով Թուրքիայի բանտերում հացադուլ հայտարարած քրդերին։

Ինչպես տեղեկացնում է «Ակոս»-ը, հավաքվածների անունից հայտարարությամբ հանդես է եկել Սասուն Էստուկյանը՝ նշելով, որ մայրենի լեզվով դատարանում պաշտպանություն իրականացնելու հարցում իրենց աջակցություն են հայտնում բանտերում գտնվող հացադուլավորներին։ «Մենք կողմ ենք խաղաղությանը եւ եղբայրությանը եւ շարունակելու ենք դա բարձրաձայնել։ Մենք չենք ուզում, որ այլեւս մեկ հոգի էլ մահանա։ Չենք ուզում, որ երեխայից մարդասպան սարքող «մթությունը» ավելի շատ կյանքեր տանի»,-ասվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ Թուրքիայի բանտերում հիմնականում PKK-ի անդամ լինելու մեղադրանքով դատապարտված բանտարկյալներն արդեն 58-րդ օրն է, ինչ հացադուլ են անում՝ պահանջելով բարելավել PKK-ի առաջնորդ, ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները եւ ճանաչել քրդերի իրավունքները։

Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ բանտերում մոտ 700 հոգի գտնվում են հացադուլի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ