News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Էրդողանն իրեն «նոր օսմանյան սուլթան է կարծում», ով կարող է տարածաշրջանին իր գերիշխանությունը պարտադրել, ինչպես դա եղել է Օսմանյան կայսրության ժամանակներում՝ բայց նոր շղարշով: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ռուսական Russia Today պետական անգլալեզու հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հարցին, թե ինչու է Թուրքիան, որը համարվում էր Սիրիայի բարեկամ երկիր, դարձել սիրիական ընդդիմության պատվարը, Ասադը ճշտել է. «Ոչ թե Թուրքիան եւ թուրք ժողովուրդը, այլ՝ Էրդողանի կառավարությունը»: «Թուրք ժողովուրդը կարիք ունի լավ հարաբերություններ ունենալ սիրիացի ժողովրդի հետ: Իսկ Էրդողանը կարծում է, որ տարածաշրջանում, մասնավորապես, Սիրիայում, «Մահմեդական եղբայրների» իշխանության գալու դեպքում, ինքն իր համար կարող է քաղաքական ապագա երաշխավորել:

Մյուս պատճառն այն է, որ Էրդողանն իրեն «նոր օսմանյան սուլթան է կարծում», ով կարող է տարածաշրջանին իր գերիշխանությունը պարտադրել, ինչպես դա եղել է Օսմանյան կայսրության ժամանակներում՝ բայց նոր շղարշով: Հոգու խորքում նա իրեն խալիֆ է զգում: Հենց դա է պատճառը, որ նա «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության սկզբունքից անցում է կատարել «զրո բարեկամներ» սկզբունքին»,-ասել է Ասադը:

Ինչ վերաբերում է թուրք-սիրական պատերազմի հավանականությանը, Սիրիայի նախագահը հայտարարել է, որ դա իրական չէ, քանի որ պատերազմը պահանջում է ժողովրդական աջակցություն, իսկ թուրք ժողովրդի մեծամասնությունը դա չի ցանկանում: «Ուստի ես չեմ կարծում, որ ցանկացած ողջախոհ գործիչ կարող է դեմ գնալ իր ժողովրդի կամքին: Դա վերաբերում է նաեւ սիրիացի ժողովրդին: Ըստ էության, սիրիացի եւ թուրք ժողովուրդների միջեւ տարաձայնություններ չկան: Քաղաքական տարաձայնություններ կան միայն կառավարությունների եւ ղեկավարների միջեւ: Այսպիսիով, ես չեմ կարծում, որ Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ պատերազմը հնարավոր է»,-ասել է նա:

Խոսելով արաբական աշխարհում իր թշնամիների մասին, Սիրիայի նախագահը նշել է, որ «նրանք թշնամիներ չեն»: Նրա խոսքով, «արաբական կառավարությունների մեծ մասը Սիրիայի կողմից է, սակայն չեն համարձակվում այդ մասին բարձրաձայն հայտարարել, քանի որ «նրանց վրա ճնշում են գործադրում Արեւմուտքը եւ նավթադոլարները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ