News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի բանակը դժվար թե ավելի լավը, ժամանակակից ու մարտունակ դառնա, եթե նույնիսկ այնտեղ միլիադրավոր դոլարներ ուղղվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ մեկնաբանելով այդ երկրի ռազմաարդյունաբերական համալիրի նոր ձեռքբերումների, այդ թվում անօդաչու թռչող սարքեր արտադրելու մասին տեղեկությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանը սեփական անօդաչու թռչող սարքը ստեղծել էր ավելի վաղ:

«Ադրբեջանական» անօդաչու թռչող սարքերը բոլորովին էլ նորություն չեն: Դրանք միայն վերապահումով կարելի է ադրբեջանական կոչել, քանի որ դրանք իսրայելականի կրկնօրինակն են: «Մի բան է սեփականը ստեղծելը, մեկ այլ բան է ուրիշինը կրկնօրինակելը, այն էլ ոչ հաջող ձեւով»,-նշեց փորձագետը:

Այդ կապակցությամբ, նա ընդգծեց, որ այն գումարները, որոնք Ադրբեջանն ուղղում է ռազմաբան բյուջեին եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, հոսում են դեպի պաշտոնյաների գրպանները:

«Ադրբեջանի բանակն ավելի լավը չի դառնա, եթե նույնիսկ անտեղ ուղղվեն միլիարդավոր դոլարներ: Ադրբեջանցիները մոռացել են ամենակարեւորի՝ ձգտման եւ երազանքի մասին: Բանակը բանակ է դարձնում ոչ թե փողը, այլ, առաջին հերթին, ոգին ու կամքը»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի նոր ձեռքբերումների մասին ճող հայտարարություններին, ռազմական փորձագետը հիշեցրեց, որ դիպուկահար զենքերի փողերի ստեղծման առաջնորդը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: «Այդ համատեքստում, ադրբեջանական «բարձորակ» դիպուկահար հրացանների մասին խոսակցությունները հեքիաթներ են: Made in Azerbaijan բրենդը հպարտության առարկա կարող է լինել ադրբեջանցիների համար, բայց զենք-զինամթերքի շուկայում դա քիչ բան է նշանակում»,-ընդգծեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ