News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եզդի ազգը տարբերվում է  ամբողջ աշխարհի ազգերից իր նիստուկացով, կրոնով, մարդասիրությամբ եւ արժանիքներով` թե դրական, թե բացասական առումով:Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին հրավիրված ասուլիսին ասաց Աշխարհի եւ Հայաստանի Եզդիների միության նախագահի տեղակալ Օմար Մամոյանը:

Նրա խոսքով, եթե գիտնականները ցանկանում են ուշադրություն դարձնել հեթանոսական կրոնի վրա, ուշադրություն են դարձնում եզդիների նիստ ու կացի, կրոնի վրա: «Մեր երիտասարդները իրենց Հայաստանում զգում են շատ լավ, իսկ բանակից հետո 90 տոկոսը բռնում են պանդխտության դուռը: Պանդխտություն եմ ասում, որովհետեւ Հայաստանը  համարում ենք մեզ համար բնօրրան եւ մեզ զգում ենք հարազատների գրկում: Բայց ունենք շատ շնորհալի երիտասարդներ, մշակույթի ներկայացուցիչներ, սպորտսմեններ, հետեւաբար Հայաստանի կառավարությունից խնդրում ենք համեստ տեղեր եւ աշխատանքներ, որ իրենց ապահով զգան»,- ասաց Օմար Մամոյանը:

Նրա խոսքով, հիմիկվա երիտասարդությունը ձգտում է փարթիների, ժամանցների, սակայն իրենք նման տեղեր չունենք եւ ստիպված են լինում բռնել պանդխտության ճանապարհը: «Սա է պատճառը, որ համեստ աշխատանք եւ մշակույթի կենտրոններ ենք խնդրում: Չեմ ասում նախարար եւ նման բարձր պաշտոններ, իրավաբանական կրթություն ստացածը ունենա փաստաբանի գործ, իսկ բժշկական ավարտածը քույրի գործ»,- ասաց Օմար Մամոյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ իրենք ՄԻՊ-ում եւ նախագահի վերահսկողության ծառայության բաժնում ունեն եզդիների ազգի ներկայացուցիչ, քննիչներ:

Նա հավատացրեց, որ իրենք Հայաստանում խտրականության չեն ենթարկվում, սակայն խնդրեց, որ եզդի ազգի ներկայացուցիչներին, որպես ազգային փոքրամասնություն արտոնություններ տրվի, թե բուհ ընդունվելիս, թե աշխատանքի ընդունվելիս:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ