News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ձերբակալվել են դատարանի կողմից ահաբեկչական ճանաչված «Իսլամական վերածննդի կուսակցության» 6 անդամներ: Այդ մասին ասված է Ռուսաստանի ՆԳՆ-ի հաղորդագրությունում:

Ոստիկանները ճշտել են, որ ձերբակալվածները Մոսկվայի մզկիթների տարածքում կամավորների էին հավաքագրում եւ ծայրահեղական գրականություն տարածում:

Գործողության արդյունքներով խուզարկություններ են կատարվել, որոնց ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 9 ռումբ, զենք, փամփուշտներ, ծայրահեղական ուղղվածության գրականություն, ինչպես նաեւ իսլամի ծայրահեղական գաղափարների քարոզման եւ մարդկանց ներգրավելու տարբեր միջոցներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Խուզարկությունները տեղի են ունեցել խմբի ակտիվ 6 անդամների բնակարաններում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ