News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Նոր կյանք գյուղում երեկ` նոյեմբերի 11-ին, ժամը 17-ի սահմաններում կիսակառույց երկհարկանի տան երկրորդ հարկի բետոնե ծածկից պարանով կախված հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 17-ամյա Մ. Բ.-ի դին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Արարատի բաժնից:

Նա, ինքնասպանությունից առաջ, «Ինձ կներեք» բովանդակությամբ գրառում է թողել: Սույն գործով քննիչ Հայկ Հովհաննիսյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության գաղտնիությունից ելնելով քննիչն, այլ հարցերի հրաժարվեց պատասխանել: Մանրամասներն՝ ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ