News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ջրվեժի Բանավան թաղամասում բարուրի մեջ հայտնաբերված,ապա Երեւանի «Մանկան տուն» տեղափոխված նորածնի` Մարիամիկի մոտ որեւէ վեներական հիվանդություն չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Երեւանի «Մանկան տուն» Կենտրոնի տնօրեն Լիանա Կարապետյանը` տեղեկացնելով, որ անալիզների պատասխանը եկել է:

Նա նշեց, որ երեխայի առողջական վիճակը, ընդհանուր առմամբ, նորմալ է, համապատասխան տարիքին, սակայն հնարավոր է, որ մանկիկը արյան հետ կապված խնդիրներ ունենա, քանի որ «պորտը չի չորանում, թաց է»: Լիանա Կարապետյանը նշեց, որ կդադարացնեն անալիզներ վերցնել մինչ երեխայի 40 օրականը լրանալը, իսկ դրանից հետո, եթե անհրաժեշտություն լինի, ապա նորից անալիզներ կվերցնեն:

Տնօրենի խոսքով` Մարիամիկին որդեգրելու համար շատ մարդիկ են դիմել, բայց դեռ այդ մասին վաղ է խոսել: Որդեգրման հարցը կփակվի, եթե առաջիկա 4 ամսվա ընթացքում ոստիկանությունը հայտնաբերի նրա մորը եւ նա ցանկություն հայտնի նրան վերադարձնել իր կենսաբանական ընտանիք կամ ցանկանա, որ երեխան ժամանակավոր խնամք անցնի կենտրոնում, ապա վերցնի նրան: Իսկ եթե 4 ամսվա մեջ նրա ծնողը չհայտանաբերվի եւ տեղեկանք տրվի այն մասին, որ ծնողը չի հայտնաբերվել, ապա այդ ժամանակ հնարավոր կլինի որդեգրել Մարիամիկին: Համաձայն «Ընտանեկան օրենսգրքի»` երեխան ենթակա է որդեգրման նրան գտնելու պահից երեք ամիս անց, եթե ծնողը չի հայտնաբերվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ջրվեժի Բանավան թաղամասում 4-րդ շենքի 3- րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի դռան մոտ բնակիչներից մեկը բարուրված նորածին է նկատել ու ահազանգել իրավապահներին:  Նորածնի անունը Մարիամիկ է, այդ մասին գրված է եղել բարուրում թողնված գրությունում: Նաեւ նշված է եղել, որ երեխային թողել են կարիքից դրդված: Թե ով է նորածնին թողել անօգնական վիճակում, դեռ հայտնի չէ, ամեն դեպքում, շենքի բնակիչներից չէ: Կատարվում է քննություն, ձեռնարկվում են միջոցառումներ երեխային անօգնական վիճակում թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ: 

Տպել
Ամենաշատ