News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայտնի աշխարհիկ տիկին Քիմ Քարդաշյանն իր բլոգում հաղորդագրություն – հրատարակել սիրահայ համայնքի աղետալի վիճակի եւ այն դերի մասին, որ ունի Սիրիայի Հայկական օգնության ֆոնդն այդ երկրում հայերի դրությունը բարելավելու գործում։

Ինչպես հաղորդում է http://www.armenianweekly.com - ը, Քիմն աշխարհին դիմել է խոսքով. «Ես պարզապես ուզում էի կիսվել ինձ համար շատ կարեւոր մի բանով, ինչի մասին ձեզնից շատերը, հավանաբար, տեղյակ չեն։ Սիրիայում ներկա պահին ապրում է ավելի քան 100000 հայ, որոնց մեծ մասը փախել է Հայոց Ցեղասպանության ժամանակ։ Սակայն վերջին տարիներին սիրիական բանակի եւ ապստամբների միջեւ հակամարտություն սկսվեց, եւ տուժեցին հազարվոր հայեր։ Քանդվեցին հայկական եկեղեցիներ, այրվեցին ու թանալվեցին տներ, եւ հազարավոր հայեր մնացին կարիքի մեջ ու առանց աշխատանքի։ Հազարավոր հայեր տարհանվեցին տներից, տասնյակ անմեղ քաղաքացիներ սպանվեցին եւ տանյակ հազարավորներն էլ այսօր պայքարում են ուտելու եւ օթեւան գտնելու համար։ Սիրիայի Հայկական օգնության ֆոնդն ստեղծվել է սնունդ եւ ջուր բաժանելու, դեղորայքով, բշժկական օգնությամբ, տանիքով եւ դպրոցը կորցրած երեխաներին կրթությամբ ապահովելու նպատակով գումար հավաքելու համար։

Իմ հայկական ծագումը չափազանց կարեւոր է ինձ համար։ Ես անում եմ ամեն ինչ, այս մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար»։

Նվիրատվության համար անհրաժեշտ է հետեւել հղմանը՝ http://www.syrianarmenianrelieffund.org/։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ