News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մինչեւ ընթացիկ տարվա վերջ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պետք չէ շարժ ակնկալել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ամենագլխավոր ձեռքբերումը տարվա ընթացքում բանակցային գործընթացի պահպանումն էր, որը Ադրբեջանի գործողությունների պատճառով կարող էր ընդհատվել:

 «Ամենակարեւորն այն է, որ հայկական կողմը կարողացավ պահպանել բանակցային գործընթացը, չնայած Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությանը», - նշել  է փորձագետը: Անդրադառնալեվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դառնալու Թուրքիայի ջանքերին՝ Մինասյանը նկատել է, որ ՄԽ ներկա համանախագահող կողմերը մտադիր չեն եւ պատրաստ չեն բանակցային գործընթացում իրենց տեղերը զիջելու:

Հարցին, թե ինչը տարածաշրջանում լուրջ փոփոխությունների կհանգեցնի, քաղաքագետը պատասխանել է, որ փոփոխությունների ազդակ կդառնա Աբխազիայով երկաթուղու աշխատանքի վերսկսումը.

«Սակայն այդ հարցի կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանն ու Վրաստանը լուծեն միմյանց միջեւ առկա խնդիրները»:

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ