News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բակո Սահակյանը նշել է, որ Արցախն ու Ուրուգվայը բարեկամ երկրներ են, որոնք ունեն բազմաթիվ նմանություններ թե իրենց պատմության, թե պետականաշինության փիլիսոփայության տեսանկյունից, ինչը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում երկու պետությունների միջեւ փոխգործակցության զարգացման համար:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ուրուգվայի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ նրա հավասարակշռված քաղաքականությունն Արցախի հանրապետության ճանաչման եւ  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Երկուստեք նշվել է երկու երկրների միջեւ կապերի խորացման կարեւորությունը եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ուրուգվայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ