News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 9-12-ը  հայկական պատվիրակությունը մասնակցել է Պրահայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նիստին: Ինչպես  այսօր՝ նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, 3 օրվա ընթացքում տեղի են ունեցել քաղաքացիական անվտանգության, պաշտպանության եւ անվտանգության, տնտեսության եւ անվտանգության հարցերին նվիրված նիստեր:

Ըստ Նահապետյանի՝ «Արաբական գարուն. Հետեւանքները եվրոատլանտյան անվտանգության համար» զեկույցի քննարկման ընթացքում ինքը զեկուցողին 25-րդ կետին առնչվող հարց է ուղղել, որում նշվել էր, թե Ասադի կառավարությունն  օգտվում է երկրի քրիստոնյաների եւ ալեւիների աջակցությունից միայն այն պատճառով, որ վերջիններս վախենում են Սիրիայի գործող նախագահի իշխանության տապալումից հետո քաոսից եւ կրոնական հալածանքներից:

«Իմ  խոսքում ես հայտնել եմ, որ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո ձեւավորված Սիրիայի հայ համայնքում  շուրջ 100 հազար մարդ է հաշվվում, սակայն այժմ նրանք ստիպված են լքել երկիրը: Շուրջ 3 հազար սիրիահայ փախստականներ արդեն Հայաստանում են: Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 46 հայ, հայեր կան նաեւ գերիների շարքում: Ի պատասխան դրան՝ զեկուցողը նշել է, որ տեղյակ չի եղել այդ մասին եւ նկատի կունենա», - ասել է Նահապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ