News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայկական համացանցային հասցեներին հարցում է արվում առանց ադրբեջանական DNS-սերվերների մասնակցության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Հայաստանի ինտերնետ հանրակցության» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի կապի եւ ՏՏ նախարարությունը բանկցություններ է սկսել տարածաշրջանի երկրների հետ` նրանց հասցեները ICANN-ի` Ադրբեջանում տեղակայված DNS սերվերում տեղադրելու համար:

«Ցնակացած երկրում հնարավոր է հիմնական սերվերի հայելի դնել: Հիմա մեզ մոտ գործում է ADC ընկերության կողմց կառավարվող հիմնական I սերվերի հայելին: Երկրորդ հայելին` K սերվերի, պատրաստվում է տեղադրել «Orange Armenia» ընկերությունը: DNS –ի արձանագրությունը նախատեսում է հիմնական սերվերի հայելու հարցում կատարել ամենամոտ ճանապարհով` մոտ երթուղիներով: Ադրբեջանական սերվերներին հասնելու համար, ազդանշանը անհամաչափ երկար ճանապարհ պետք է անցնի, ուստի դա հազիվ թե հնարավոր է»,-պարզաբանեց Սաղյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ