News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բեռլինի Ազատ համալսարանում Հայկական հետազոտությունների ամբիոնն այլեւս չի գործի: Այդ մասին նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է Բեռլինի Ազատ համալսարանի պրոֆեսոր, Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնաժողովի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Ժիրայր Քոչարյանը:

«Բեռլինում Հայկական հետազոտությունների ամբիոնը գործում է 1921 թվականից: Բեռլինի պատի անկումից հետո որոշվեց փոքրացնել Բեռլինի ազատ համալսարանը: Չնայած դրան, հայկական ամբիոնը պահպանվեց եւ շարունակեց գործունեությունը: Սակայն Հայաստանի կողմից պետական աջակցության եւ ֆինանսավորման բացակայության պայմաններում 2013թ. սեպտեմբերին ամբիոնը կփակվի», - նշել է պրոֆեսորը:

Ըստ նրա՝ իրեն մինչեւ այժմ չի հաջողվել հանդիպել Հայաստանի կրթության եւ գիտության կամ սփյուռքի նախարարների հետ, քանի որ նրանք շատ զբաղված են: «Շատ տհաճ է, երբ Բեռլինում Հայկական հետազոտությունների կենտրոնի պահպանման ուղղությամբ համապատասխան քայլեր անելու փոխարեն կրթության եւ գիտության նախարարի կողմից, օրինակ, տեղ են գտնում ոչ ճիշտ հայտարարություններ այն մասին, որ ես հայագետ չեմ», - ընդգծել է Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ