News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Վանա լճի ափին ապրող Վանա կատվի եւ աղվեսի ընկերությունը զարմացնում է այդ ամենը տեսնողներին։ (ֆոտոռեպրոտաժ)

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Վան քաղաքից 25 կմ հեռավորության վրա գտնվող Չիթօրեն գյուղի մոտ գտնվող Վանա լճի ափին Վանա կատուն եւ աղվեսն իրեն օրերը միասին են անցկացնում, միասին ուտում եւ խաղում։

Արդեն մեկ տարուց ավել է, ինչ Վանա կատուն եւ աղվեսը դարձել են Վանա լճի ձկնորսների ուրախությունը։ Ձկնորսների նետած ձկները  միասին ուտելուց հետո կատուն եւ աղվեսը սկսում են իրար հետ խաղալ։

Ձկնորսներիվ Քերեմ Աբալըն նշել է, թե Վանա կատվի եւ աղվեսի ընկերությանը մեկ տարի առաջ է ականատես եղել եւ շատ է զարմացել։ «Կյանքումս նման բան առաջին անգամ եմ հանդիպում։ Տեսել եմ, որ իրար թշնամի համարվող շունն ու կատուն ընկերություն են անում, բայց որ աղվեսն ու կատուն ընկերություն կանեն, դա անհավանակն է։

Մեկ տարուց ի վեր է, ինչ կատվին եւ աղվեսին միասին ենք տեսնում եւ ափին մոտեցողներին մշտապես զգուշացնում ենք, որ կենդանիներին վնաս չտան։ Նրանք ընկերությունը շատ նախանձելի է։ Երբեմն տեսնում ենք, թե ինչպես են մեր տված ձկները մեկը մյուսին հյուրասիրում»,-ասել է ձկնորսը։

Նշենք, որ Վանա կատուներն ապրում են Վանա լճի շրջակայքում, որտեղից էլ առաջացել է նրանց անվանումը: Վանա կատվի աչքերը լինում են 3 տեսակի` երկնագույն աչքերով, դեղին գույնի տարբեր երանգներով եւ այնպիսիք, որոնց աչքերը տարբեր գույններ ունեն` երկնագույն եւ դեղին:

Վանա կատուները շատ համարձակ են, որսում են մկներ, մողեսներ, թռչուններ: Նրանք ուտում են նաեւ մրգեր: Յուրահատուկ են նրանով, որ սիրում են ջրում լողալ: Ավանդույթի համաձայն` Վանա կատուները մտնում են Վանա լիճ եւ որսում լճի միակ ձկանը` Վանա տառեխին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ