News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 9-ից 17-ը Հայաստանում էր Շվեյցարիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության փորձագետ Անտոն Բյիլանգը: 

Ա. Բյիլանգը Հայաստանի Արտաքին իրավիճակների նախարարության մասնագետների հետ քննարկել է Հայաստանում Շվեյցարիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության հետ համատեղ «Արագ արձագանքման միջին փրկարարական թիմերի ստեղծումը շրջաններում» պիլոտային ծրագրի իրականացման խնդիրը:

Ա. Բյիլանգը  ՀՀ ԱԻՆ աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ այցելել է Շիրակի մարզ, որտեղ անցկացվել է վարժանք` փրկարարների եւ ուսուցում անցած բժիշկների մասնակցությամբ:

Ուսումնասիրվել են հատուկ փրկարար ջոկատի եւ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հնարավորությունները:

Ռիսկերի գնահատումից հետո, որոշում է կայացվել ծրագիրը իրականացնել Երեւանում, Շիրակի եւ Սյունիքի մարզերում: Ծրագրի իրականացման արդյունքում Երեւանում, Շիրակի եւ Սյունիքի մարզերում ստեղծվելու են INSARAG–ի չափանիշներին համապատասխան միջին փրկարարական թիմեր, որոնք կարող են արձագանքել խոշոր աղետներին եւ իրականացնել փրկարարական աշխատանքներ:

Ծրագիրն անցկացվելու է 2013–2014 թվականներին: Ստեղծվող փրկարարական թիմերը ապահովվելու են Շվեյցարիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից անհրաժեշտ գույքով եւ փրկարարական տեխնիկական միջոցներով եւ համատեղ ուսուցմամբ` ՀՀ ԱԻՆ մասնագետների հետ:

Ծրագիրը հաջող իրականացնելուց հետո պլանավորվում է այն շարունակել երկրորդ փուլով, որում  ընդգրկվելու են Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերը, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ