News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն գերադասում է չմեկնաբանել Ուրուգվայի պատվիրակության Լեռնային Ղարաբաղ այցի դեմ Ադրբեջանի բողոքը։ ԵՊՀ-ի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպմանը, պատասխանելով Ադրբեջանի արձագանքի մասին հարցին, կազմակերպիչները հայտնել են, որ Խորխե Օրիկոն տվյալ հանդիպման շրջանակում չի պատասխանում լրագրողների հարցին։

Հիշեցնենք, ավելի վաղ Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունը, որը հավատարմագրված է նաեւ Ուրուգվայում, բողոքի նոտա էր հղել Ուրուգվայի ԱԳՆ՝ Խորխե Օրիկոյի եւ նրա գլխավորած պատվիրակության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի կապակցությամբ։

Պատասխանելով ներկաներից մեկի՝ հայկական երկու պետությունների եւ Ուրուգվայի միջեւ մշակութային կապերի մասին հարցին՝ Խորխե Օրիկոն նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայը շատ մտերիմ են, եւ հայկական համայնքը զգալի հարստացրել է Ուրուգվայի մշակույթը։ «Մեր երկրների մշակութային եւ հանրային կապերը մեծ ապագա ունեն», – ասել է նա։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ