News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 1-ին Քարվաճառում հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի հետեւանքով վիրավոր զինծառայողներից Վերակենդանացման բաժանմունքում գտնվող շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյանը տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՊՆ մամուլի ծառայությունից

Վերակենդանացման բաժանմունքում զինծառայողներ չեն մնացել, բոլորը հիվանդասենյակներում են: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ զինծառայողների առողջական վիճակը լավ է, շաբաթվա սկզբում 3-4 զինծառայող դուրս կգրվի հիվանդանոցից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ զինվորներ տեղափոխած  «Ուրալը» Քարվաճառում` «Հարուրի ձոր» կոչվող տեղանքում գլորվել էր ձորը: Վթարի հետեւանքով զոհվել էին մեքենայի վարորդը` շ/պ Արթուր Հովհաննեսի Երեմյանը (Ապարան, գյուղ Մուլքի), եւ պայմանագրային զինծառայողներ Մանվել Սանթրոյի Ապիջանյանը (Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ), Սանասար Վաչիկի Փիլոյանը (Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ), Գագիկ Կամոյի Վարդանյանը (Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ):

Վթարի հետեւանքով վիրավորվել էր 15 զինծառայող.

1. շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006թ-ից,

2. սերժանտ Գեւորգ Մնացականի Գեւորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006թ-ից,

3. շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006թ-ից,

4. սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007թ-ից,

5. շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008թ-ից,

6. շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009թ-ից,

7. սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009թ-ից,

8. շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007թ-ից,

9. շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006թ-ից,

10. եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007թ-ից,

11. շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ-ից,

12. շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010թ-ից,

13. կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008թ-ից,

14. եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008թ-ից,

15. շարքային Մանուկ Լեւուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006թ-ից:

Տեղեկացրել էինք նաեւ, որ  Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու փաստի առթիվ Հայաստանի Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 377 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոններ խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է  երկու կամ ավելի անձանց մահ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ