News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական մերձեցման ծրագիրը հանգեցրեց նրան, որ թուրքերն իրենք են սկսել խոսել Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսում ասել է  Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքով՝ թուրքական հանրությունն արդեն ինքնուրույն քննարկում է նախկինում հրապարակավ չքննարկվող հարցեր: «Օրինակ, հայերի գույքը վերադարձնելը: Կարեւոր է, որ թուրքերն իրենք են սկսել խոսել Հայոց ցեղասպանության մասին, նրանք ասում են.  «Հրանտ Դինքը մենք ենք»,- ասել է Ղազարյանը՝ գնահատական տալով «Հայ-թուրքական մերձեցման օժանդակության» ծրագրին, որը նախաձեռնել էր USAID-ը: Ծրագրի շրջանակում երկու երկրների երիտասարդությունը կարողացել է կապեր հաստատել եւ կարծիքներ փոխանակել:

Նաեւ հայկական եւ թուրքական լրատվամիջոցների հանդիպումների եւ նախագծերի շրջանակում «Taraf»-ը եւ «Radikal»-ը հեռուստահաղորդումներ են պատրաստել Հայոց ցեղասպանության մասին: «Կարծում եմ, սրանք թուրքական  հանրային կարծիքում աճող լավ սաղմեր են», – ամփոփել է Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ