News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավել է ստացել մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նիստին, որը կայանալու է աքվում՝ նոյեմբերի 27-28-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար գոհար Պողոսյանը:

Նրա խոսքով, նամակն ստացվել է էլեկտրոնային փոստով, նոյեմբերի 19-ին: «Ներկայումս Հովիկ Աբրահամյանը գտնվում է արձակուրդում: Այդ միջոցառմանը նրա մասնակցելու կամ չմասնակցելու հարցը կորոշվի նրա վերադարձից հետո՝ նոյեմբերի 21-ին»,-ասել է Գ. Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նիստը կայացել է Երեւանում, այս տարվա մայիսի 22-24-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ