News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն նոյեմբերի 21-ին ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի գլխավորած պատվիրակությունը։ Նրան ուղեկցել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի:

Ողջունելով Կոբզոնի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Նաթան Սրբազանը նրան է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ողջույններն ու բարեմաղթանքները, հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Սրբազան Հայրը գոհունակությամբ է անդրադարձել Հայաստան այցի նպատակին` Երեւանում կայանալիք բարեգործական համերգին` ընդգծելով նաեւ, որ բարեգործությունը հիմնական նպատակն է քրիստոնեության առաքելության: Այս առիթով Նաթան Սրբազանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ Իոսիֆ Կոբզոնի կողմից մշտապես ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար` մաղթելով Երկնավորի զորակցությունը նրա աստվածահաճո նախաձեռնություններին:

Իոսիֆ Կոբզոնը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցի առիթով, նշել է, որ հպարտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստացած շքանշանի համար եւ ուր էլ որ հայ է հանդիպում, միշտ հիշում է Հայաստանը եւ Սուրբ Էջմիածինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ