News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 23-ին Իրանի քաղաքացի Յադլլա Շ.-ի վարած «Պեժո-5» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 60-րդ կմ-ին, Երասխ գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հարվածել ճանապարհի աջ եզրաքարին, ինչի հետեւանքով ուղեւորներ, Իրանի երկու քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց, հայտնում են Ոստիկանությունից:

Նոյեմբերի 23-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21010» եւ անհայտ վարորդի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Մերսեդես»-ը բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21010»-ի չորս ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 24-ին «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Երեւանյան փողոցում բախվել է ճամփեզրի քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց :

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ