News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել թուրքական հեռուստաեթերի աստղ համարվող պատմական «Հրաշալի հարյուրամյակ» հեռուստասերիալը՝ կոչ անելով դատական համակարգին զբաղվել օսմանյան բարքերը վիրավորող սերիալով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ինքը խստորեն քննադատում է «Հրաշալի հարյուրամյակ» հեռուստասերիալի հեղինակներին եւ այդ սերիալը հեռարձակող հեռուստաընկերության ղեկավարներին։ «Թեեւ այդ հարցում մենք զգուշացումներ արել ենք, սակայն ամեն ինչ դեռ շարունակվում է։ Սպասում ենք դատական համակարգի որոշմանը։

Իրականում մեր Սուլեյման սուլթանը այդ ֆիմլում ներկայացվածի պես պալատում չի անցկացրել իր ժամանակը։ Նա 30 տարին անցկացրել է ձիու վրա։ Ինչպես նաեւ պալատում տեղի ունեցած դեպքերն էլ այդ հեռուստասերիալում ներկայացվածի նման չեն եղել»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ «Հրաշալի հարյուրամյակ» սերիալը բացի Թուրքիայից ցուցադրվում է նաեւ արաբական եւ բալկանյան երկրներում եւ ըստ թուրքական աղբյուրների, ունի մոտ 150 մլն հեռուստադիտող։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ