News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ ստեղծված իրավիճակը եւս մեկ գործոն է, որը նպաստում է վերջին շրջանում նկատվող լարվածության աճին: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մերֆին՝ «Ռեգիոն» կենտրոնում կայացած ասուլիսում՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցի:

«Ինչ էլ տեղի ունենա այդ օդանավակայանի հետ, դա չի կարող հետեւանքներ ունենալ այդ տարածքի կարգավիճակի հարցում: Այս ամռանը կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վստահեցրել են, որ նրանք ձեռնպահ կմնան քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կիրառումից, որ այդ խնդրին կմոտենան դիվանագիտական ճանապարհով եւ չեն քաղաքականացնի հարցը: Ես նման հույս ունեմ եւ հավատում եմ, որ այդ պարտավորությունները կկատարվեն»,-հայտարարել է Մերֆին:

Ստեփանակերտի օդանավի աշխատանքի վերսկսման հեռանկարը հիստերիկ արձագանք է առաջ բերում Ադրբեջանում: Պարբերաբար այնտեղից սպառնալիքներ են հնչում, որ կհարվածեն Ստեփանակերտ թռչող օդանավերին, կամ հարկադրաբար վայրէջքի կտանեն: Նման սպառնալիքները պարզապես հակասում են քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջազգային օրենսդրությանը:

Նախատեսվում է, որ օդանավակայանը սկզբնական փուլում կարող է սպասարկել ժամում 100 ուղեւորների, իսկ ուղեւորափոխադրումները կիրականացնի «Էյր Արցախ» ավիաընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ