News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը վրացական շուկա պաշտոնապես մուտք գործելու առթիվ շնորհանդես է կազմակերպել, որին ներկա են եղել Թբիլիսի քաղաքի սննդի շուրջ 150  խոշոր, միջին եւ փոքր վաճառակետերի տնօրեններ, մենեջերներ եւ աշխատակիցներ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ընկերության մամուլի ծառայությունից, շնորհանդեսը տեղի է ունեցել Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում:

Շնորհանդեսի ընթացքում «Աշտարակ-Կաթ» ընկերության գործադիր տնօրենի եւ մարքեթինգի բաժնի ղեկավարի կողմից ներկայացվել են ընկերության զարգացման ռազմավարական ծրագրերը եւ արտահանման հետ կապված նպատակները: Շնորհանդեսին հաջորդեց վրացական շուկայում  «Աշտարակ-Կաթի» կողմից ներկայացվող ապրանքատեսականու համտեսումը:

Ըստ հաղորդագրության՝ «Աշտարակ-Կաթ» ընկերությունն իր գործունեության 17 տարիների ընթացքում նվաճել է հայկական կաթնամթերքի շուկայի առաջատարի դիրքը եւ այսօր արդեն սկսում է իր արտադրանքն արտահանել Վրաստան: Վրացի սպառողին հասանելի կլինի ընկերության լայնածավալ տեսականու մեծ մասն արդեն «Աշտարակ Դեյրի» անվանումով:

«Աշտարակ-Կաթը» վրացի տարբեր տարիքի եւ նախասիրությունների տեր սպառողների համար ունի հատուկ առաջարկներ` «Դասական» կաթնամթերք, առողջ ապրելակերպը կարեւորող սպառողների համար ցածր յուղայնությամբ «Կովիկ» կաթնամթերք, փոքրիկների համար` զվարճալի «Յոգու-Մոգու» յոգուրտներ, ակտիվ կյանք վարող  երիտասարդների համար` ըմպելի յոգուրտ «Մոջո»:

Նշենք, որ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը կմասնակցի ExpoGeorgia կենտրոնի կողմից կազմակերպված «Agro+Food+Drink+Tech Expo Georgia 2012» ցուցահանդեսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ