News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվարկային զուտ եկամուտի հետ առնչվող հարցերի շուրջ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը եւ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է գործընթացի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ նշելով դրա կարեւորությունը գյուղատնտեսության զարգացման, հողօգտագործողների աշխատանքի խրախուսման եւ հողերի պահպանման ու բարելավման տեսանկյունից:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ