News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարության երկու ներկայացուցիչներ այս շաբաթ գտնվում են Հայաստանում, որպեսզի օգնեն բարելավել ենթասպաների նախապատրաստությունը: Այս մասին հաղորդում է «The Kansas City Star»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:

Փոխգնդապետ Բրենթ Սալմանսը եւ քոմանդ-սերժանտ-մայոր Ջեյմս Մոբերլին մասնակցում են Հայաստանի ՊՆ ներկայացուցիչների կազմակերպած սեմինարին: Սեմինարի նպատակը ուսումնական ծրագրերի եւ Հայաստանի զինծառայողների համար առաջնորդության ծրագրերի մշակումն է, հաշվի առնելով երկրի Զինված ուժերում անցկացվող բարեփոխումները:

Քանզասը 2003 թվականից զարգացնում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, պարբերաբար փոխայցելություններ են կազմակերպվում, փորձի փոխանակում է կատարվում:

Այս գործընկերությունը Ազգային գվարդիայի բյուրոյի ծրագրի մի մասն է, որը համագործակցություն է հաստատում զարգացող երկրների պաշտոնյաների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ