News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի ամանորյա նախատոնական ձեւավորումը, ինչպես նաեւ գլխավոր տոնածառի ձեւավորումը սկսվել է օրերս եւ նախատեսվում է ավարտել մինչեւ դեկտեմբերի 20-ը (ֆոտոռեպորտաժ): Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գլխավոր տոնածառը նախատեսվում է պատրաստ լինել դեկտեմբերի 15-ին, իսկ լույսերի կմիացնեն դեկտեմբերի 20-ին: Գլխավոր տոնածառի ճյուղերը, ինչպես եւ նախորդ տարի, կբերեն Հայասատանի տարբեր մարզերից եղեւնիների սանիտարական հատումների արդյունքում: Տոնածառի բարձրությունը 32 մետր է:

«Այս տարի տոնական ձեւավորումները իրականացվելու են նոր մշակված Ամանորյա հայեցակարգի հիման վրա` կապույտ ու ոսկեգույն երանգների մեջ»,- հայտնեցին քաղաքապետարանից: Այս տարի ընտրվել է ամանորյա խորհրդանիշ տարբերանշան մայրաքաղաքի համար` հրեշտակ` ոսկեգույն երանգով:

Փոքր գլխավոր տոնածառներ կտեղադրվեն եւ ամանորյա միջոցառումներ կանցկացվեն Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Առայժմ քաղաքապետարանից չհայտնեցին, թե որքան գումար է նախատեսվում ամանորյա նախապատրաստությունների եւ միջոցառումների համար: Ամանորյա միջոցառումների, նախապատարաստությունների ընդհանուր գումարը ձեւավորվել է համայնքային բյուջեի միջոցներից եւ գործընկերների կողմից հատկացված գումարներից, իսկ թե ինչքան գումար կծախսվի դրանց վրա, կհայտնեն միջոցառումներից հետո: Քաղաքապետարանից վստահեցրին, որ այս տարվա ձեւավորումը հաճելիորեն եւ զգալի  կտարբերվի նախորդ տարիների ձեւավորումից: Ամանորի հետ կապված շատ մանրամասներ նրանք չցանկացան հաղորդել, որպեսզի դրանք մնան որպես ամանորյա անակնկալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ