News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայ-վրացական սահմանին բեռնատարների կուտակման հարցով Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունն ակտիվորեն զբաղվում է եւ միտումներ կան, որ հարցը շուտով կկարգավորվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով սահմանին ստեղծված իրավիճակը:

Բալայանի խոսքով, խնդիրը ծագել է փաստաթղթերի ճիշտ լրացման հետ կապված:

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, երեկ վաղ առավոտից Վրաստան մտնող մեր բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել: «Վրացական մաքսավորները, պատճառաբանելով հայտարարագրված քաշի եւ իրական քաշի տարբերությունը, որը շատ դեպքերում կազմում է ընդամենը 30 կիլոգրամ, ստիպում են ավելի քան հազար դոլար տուգանք վճարել: Ըստ որոշ տեղեկությունների, երեկ երեկոյան մոտ 50 բեռնատար է կուտակվել մաքսակետում:

«Արդեն խոսակցություններ են շրջում, թե սա վրացական նոր իշխանությունների կայացրած ոչ հրապարակային քաղաքական որոշման հետեւանք է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանում անցկացված վերջին ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխանությունները պաշտպանել են Միխայիլ Սահակաշվիլիին: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, թերեւս, պարզ կդառնա առաջիկայում»,- գրել էր «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ