News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սիրիայում հայ համյանքի գյությունը մոտ 1000 տարվա պատմություն ունի: Ավելին` համայնքի մեծամասնությունը շարունակում է մնալ Սիրիայում: Այս մասին այսօր նոյեմբերի 28-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, որքան էլ ծանր  է իրավիճակը, բայց հայ համայնքը թիրախ չի դարձել, չնայած կորուստներ ունեցել ենք: «Հայ համայնքը շարունակում է մնալ Սիրիայում եւ պետք է աջակցել նրանց»,- ասաց Կիրո Մանոյանը: Իսկ սիրիահայերի խնդիրների լուծմանը ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը իր կարծիքով բավարար են: «Դա Հայաստանում կատարվածի մասով: Ինչ վերաբերում է Սիրիայում բնակվողներին, եւս բավական բաներ է արել մեր կառավարությունը: Բայց ամեն բան չէ, որ պետք է ասել»,- նշեց Կիրո Մանոյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ