News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դամասկոսի նահանգի Ջարամանա քաղաքի կենտրոնական հրապարակում առավոտյան կատարված ահաբեկչության զոհ է դարձել 34 մարդ:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ահաբեկչության վայրում եւս 10 զոհի մարմինների հատվածներ են գտել: Սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը, հիմնվելով Սիրիայի ՆԳՆ պաշտոնական տվյալների վրա, հայտնում է, որ 83 մարդ վիրավորվել է: Բացի այդ, զգալի նյութական վնաս է հասցվել բնակելի շինություններին, խանութներին եւ ավտոմեքենաներին:

Ահաբեկիչներն ականապատ երկու մեքենա են պայթեցրել: Ավելի վաղ ՍԱՆԱ-ի թղթակիցը հայտնել էր, որ ահաբեկչական հարձակումը համընկել է քաղաքի այլ թաղամասերում՝ Ալ Նահդայում եւ Ալ Քրեյաթում, երկու այլ պայթուցիկ սարքերի գործարկմանը, որոնց պայթյունն աննշան նյութական վնաս էր հասցրել:

Առայժմ հայտնի չէ՝ զոհերի մեջ հայեր կան, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ