News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր` նոյեմբերի 28-ին որոտացած պայթյունների հետեւանքով նախնական տվյալներով հայեր չեն տուժել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Դամասկոսի նահանգի հայաշատ Ջարամանա քաղաքի կենտրոնական հրապարակում  ահաբեկիչները ականապատ երկու մեքենա են պայթեցրել: Զոհվել է մոտ 4 տասնյակ մարդ, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են: Զգալի նյութական վնաս է հասցվել բնակելի շինություններին եւ խանութներին:

Սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալության թղթակիցը դեպքի վայրից հաղորդել էր, որ ահաբեկչական հարձակումը համընկել է քաղաքի այլ թաղամասերում՝ Ալ Նահդեում եւ Ալ Քուրայաթում, երկու այլ պայթուցիկների գործարկմանը, որոնց պայթյունն աննշան նյութական վնաս է հասցրել:

Հերթական ահաբեկչություններն իրագործվել էին ընդդիմության գրոհայինների դեմ Դամասկոսի, Հալեպի, Դեր-Զորի, Իդլեբի, Հոմսի, Համայի եւ Ռաքքայի նահանգներում Սիրիայի Զինված ուժերի հաջող գործողությունների ֆոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ