News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ճշտված տվյալներով, Սիրիայի Ջարամանում տեզի ունեցած ահաբեկչության զոհերի շարքում մեկ հայ կա: Նա Ֆաադի պոլոն է, որ Սիրիայի եւ հայաստանի քաղաքացի է:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ զոհերի թվում հայեր չկան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսի նահանգի Ջամարանի կենտրոնական հրապարակում առավոտյան տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ է գնացել 34 մարդ: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, ահաբեկչության վայրում եւս 10 զոհի մարմինների կտորներ են հավաքվել:

Ինչպես հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ՆԳՆ պաշտոնական աղբյուրի տվյալները, ահաբեկչությունից տուժել է 83 մարդ: Բացի այդ, զգալի նյութական վնաս է հասցվել բնակելի շենքերին, խանութներին եւ մեքենաներին:

Ահաբեկիչները երկու մեքենա էին պայթեցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ