News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Անցած ողջ օրվա ընթացքում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրավիճակը հանգիստ էր, քաղաքում մարտական գործողություններ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դամասկոսում աշխատող ռուսաստանցի լրագրող Ելենա Գրոմովան:

Նշենք, որ Սիրիան շարունակում է կտրված մնալ համացանցից, թեեւ երկրի ներսում այն գործում է: Ուրբաթ օրը չէր գործում նաեւ հեռախոսային կապը, եւ բազմաթիվ փորձերից հետո միայն NEWS.am-ի թղթակցին հաջողվեց կապ հաստատել Դամասկոսի հետ:Ելենա Գրոմովան հայտնեց, որ  Դամասկոսի  նահանգի մի շարք քաղաքներում հաջողությամբ շարունակվում են զինված ուժերի հակաահաբեկչական գործողությունները: Ներկայումս ակտիվ գործողություններ են տեղի ունենում Դարեյա քաղաում:

Կառավարական ուժերն ամբողջությամբ վերահսկում են Դամասկոսի միջազգային օդանավակայան տանող ճանապարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ