News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ  N զորամասում 22-ամյա  զինծառայող Ռ. Խ-ին պետից դիտողություն ստանալու համար կոտրել է նրա ծնոտը: Գորիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

22-ամյա Ռ. Խ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, հանդիսանալով թիվ  N զորամասի 1-ին հրետանային դիվիզիոնի, 2-րդ ՀՄ-ի, հետախուզական ջոկի հրամանատար ,ժամկետային զինծառայող, նույն մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար` էդուարդ Գալստյանի կողմից տրված հրամանը ոչ պատշաճ կատարելու համար դիտողության է  արժանացել: Արդյունքում` վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ պետ հանդիսացող, Է. Գ-ի հետ, ծեծի ենթարկել նրան, մեկ անգամ ձեռքով հարվածել է ծնոտին` պատճառելով վնասվածք «ծնոտի կոտրվածքի ձեւով»` առողջությանը  պատճառելով միջին վնաս, առողջության տեւական քայքայումով:

Քրեական գործ է հարուցվել 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` պետի նկատմամբ բռնի գործողություն կատարելը, որը առողջությանը միջին ծանրության  վնաս է պատճառել: Սույն հոդվածը պատժվում է 3-12  տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 28-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ