News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշալի կրճատումներով ներկայացնում է  «The Wall Street Journal»-ի  ստամբուլյան գրասենյակի ղեկավարի հոդվածը.

Երկրպագուները ինքնագիր են խնդրում Տիգրան Պետրոսյանից, նրա լուսանկարներն ամսագրերի առաջին էջերում են, դեռահասների սենյակների պատերին:  28-ամյա Տիգրան Պետրոսյանը մարզաշխարհի աստղ կամ կինոաստղ չէ, նա գրոսմայստեր է:  Շախմատով տարված այդ երկրում  նա արքա է դառնում:

«Շախմատն այստեղ նույնն  է, ինչ ֆուտբոլը Բրազիլիայում կամ ամերիկյան ֆուտբոլն Ամերիկայում»,- ասաց Պետրոսյանը մեկ գավաթ սուրճի շուրջ` Երեւանի շախմատի ակադեմիայում: Պետրոսյանը, ում հայրը Տիգրան անունով է կոչել որդուն` ի պատիվ աշխարհի նախկին չեմպիոնի անվանակցի` հայտնի Տիգրան Պետրոսյանի, առաջատար շախմատիստների թիմի անդամներից է, որոնք երեք միլիոնանոց այս աղքատ երկիրը աշխարհի չեմպիոն դարձրեցին: Սեպտեմբերին նա հինգհոգանոց թիմի կազմում էր, որը երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանին բերեց Համաշխարհային շախմատի օլիմպիադայի ոսկե մեդալը:

Հայտնի շախմատիստները մի շարք առավելություններ են ստանում Հայաստանում: Օրինակ, լավագույն շախմատիստներն ասում են, որ պայքարում են, որպեսզի հնարավորություն ունենան վճարել բենզինի կամ կայանատեղիի համար: Ռեստորաններում  նրանց հաշիվներ չեն ներկայացնում: Հայաստանի կողմից իր շախմատիսներին մեծարելը հիշեցնում է անցած դարաշրջանը, երբ խաղը մի շարք անուններ աշխարհահռչակ դարձրեց:

Այն դեպքում, երբ շատ հետխորհրդային երկրներում շախմատիստները գործում են ինքնուրույն, Հայաստանում նրանք վայելում են պետության աջակցությունը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահն է: 2011թ. սեպտեմբերից շախմատը նաեւ պարտադիր առարկա է դարձել դպրոցներում: Հեռանկարային շախմատիստներն անվճար ուսման հնարավորություն են ստանում շախմատային ակադեմիայի էլիտար դպրոցներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ