News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երթուղայիններում նեղվածք չի լինի այն դեքում, եթե ուղևարձը բարձրանա մինչև 200 դրամ: Այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հերիկ Նավասարդյանը: Ըստ նրա, գազի հնարավոր թանկացման հետ կապված երթուղայինները շահագործող ընկերություններից առայժմ հարցադրումներ չեն ստացվել: «Առայժմ նրանք մեզ չեն ահազանգել այ մասին, որ գործող 100 դրամի մեջ այլևս չեն տեղավորվում»:

Այդուհանդերձ, ըստ նրա, ներկայիս 100 դրամով երթուղայինները կարող են բավարարվել միայ գեբեռնվածության հաշվին: «Եթե ուզում եք, կարող եմ գերբեռնվածությունը վաղն էլ արգելել: Բայց դրանից ոչ ոք չի շահելու. ոտքով ման գալուց բացի այլ տարբերակ չի մնա: Երբ նոր ավտոբուսները աստիճանաբար զբաղեցնեն իրենց երթուղիները, այդ ժամանակ խնդիրը կսկսի լուծվել», - ասաց նա: Իսկ տրոլեյբուսները կրկին քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում չեն, քանի որ ավտոբուսների հետ համեմատած՝ ավելի թանկ են: Թեև աշխատում են տեղական էլեկտրականությամբ և նվազեցնում կախվածությունը բերովի գազից և դիզվառելիքից:

Վերադառնալով երթուղայիններին, Հ. Նավասարդյանը հիշեցրեց, որ 100 դրամ սակագինը չի փոփոխվել 1998 թվակաից, թեև այդ ժամանկավա 5-6 հազար դոլարից «ԳԱԶել»-ի գինը դարձել է 20 հազար դոլար: «Կան պահեստամասեր, որոնք երեք-չորս անգամ են թանկացել: Իսկ սակագինը նույնն է մնում: Իսկ մենք ուզում ենք՝ համ հարմար լինի, համ՝էժան: Այդպես չի լինում», ավելարեց Նավասարդյանը՚: - «Երբ երթուղայինը դարձնեք 200 դրամ, այդ ժամանակ ոչ ոք կանգնած ուղևոր չի վերցնի, որովհետև այդ գումարով կարող են նորմալ աշխատել: Բայց դուք պատրա՞ստ եք 200 դրամ վճարել», - ուղևորներիս դիմեց Հ. Նավասարդյանը:

Տպել
Ամենաշատ