News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 4-ին Կոպենհագենում լույս է տեսել Դանիական Berlinske օրաթերթի թղթակից  Սիմոն Բենտսենի (Simon Bentsen)  հոդվածը, որը դարձել է Դանիայի հասարակակական-քաղաքական շրջանակների կողմից ամենաքննարկվող թեման։ Դրա շուրջ  քննարկումներ ծավալվեցին դանիական  լրատվական պարբերականներում, Էլեկտրոնային լրատվամիջոցներում,  ռադիում եւ հեռուստատեսությունում:

Հոդվածում  լրագրողը  ներկայացրել էր «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման ընթացքում հնչեցրած, Դանիայում Թուրքիայի դեսպանության կողմից Կոպենհագենի Թագավորական գրադարանի ստացված առաջարկը ` անցկացնելու ցուցադրություն «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը» անվանումով:

Հոդվածում մեջբերված են «Ժողովրդական կուսակցության» արտաքին հարցերով խոսնակ Սորեն Էսպերսենի կարծիքը, ըստ որի,  դա նույնն է, ինչ նեոնացիստները կկազմակերպեն ցուցահանդես Հոլոքոստի մասին:

Դանիացի նշանավոր պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյոնելունդը  նյութում ակնարկել է, որ եթե թույլատրվի Թուրքիայի Դեսպանության նախաձեռնությունը, Կոպենհագենի Թագավորական գրադարանը, որպես գիտական հաստատություն հավասարեցնում է պատմության մեջ այդ երկու երկրների դիրքը: Հայոց ցեղասպանությունը իրականություն է, եւ դրա ցանկացած այլ մեկնաբանություն գիտական չէ:

Հոդվածում  մեջբերված է նաեւ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանի խոսքը, որեղ նա հույս է հայտնվում, որ Կոպենհագենի Թագավորական գրադարանը տեղի չի տա Թուրքիայի դեսպանության հնարավոր ճնշումներին եւ չի կազմակերպի նման անվանումով որեւէ միջոցառում:

Ըստ մամուլի հրապարակումների, Դանիայի խոշորագույն ընդիմադիր Venstre (ազատական) կուսակցությունը պահանջել է երկրի Մշակույթի նախարարից թույլ չտալ Կոպենհագենի Թագավորական Գրադարանում անցկացնել նման միջոցառում`Թուրքիայի դեսպանության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ