News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Չինաստանում 40 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենաբարձրահասակ կինը՝ Յո Դեֆենը: Մահվան պատճառն ուղեղի ուռուցքաբանական ծանր հիվանդությունն է եղել:

Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված չինուհու հասակը 2մ 36 սմ էր: Նա մահացել է նոյեմբերին, սակայն Անհոյ նահանգի իշխանությունները միայն այսօր են հայտնել այդ մասին:

Չինուհու հիվանդությունն ախտորոշվել էր դեռահաս տարիքում: Ուղեղի ուռուցքն էլ աղջկա հասակի չդադարող աճի պատճառն էր, գրում է vesti.ru-ն:

Աղջիկն ամեն տարի աճում էր 5 սմ-ով: Ուռուցքը հեռացվել էր, բայց Յո Դեֆենին լիարժեք բուժել չէր հաջողվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ