News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանի արեւելքում դեկտեմբերի 5-ի երեկոյան 5,6 մագնիտուդ հորությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կայեն բնակավայրից 42 կմ դեպի հարավ-արեւելք, հիպոկենտրոնը գտնվել է 5,4 կմ խորությունում, հայտնում է rbc-ն:

Lenta.ru-ն, վկայակոչելով AP-ին, հայտնում է, որ ստորերկրյա ցնցումների մագնիտուդը կազմել է 5,5, էպիկենտրոնը գտնվել է Զոհան գյուղում՝ Հարավային Խորասան նահանգի մայրաքաղաք Բիրջենդից  110 կմ հեռու։

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, հինգ մարդ զոհվել, տասը վիրավորվել են։  Fars-ը գրում է, որ երկրաշարժը Բիրջենդում խուճապ է առաջացրել, բնակիչները տներից դուրս են վազել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ