News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայ ժողովուրդը եւ պետությունը ներկայումս գտնվում են լուրջ մարտահրավերների առջեւ: Այս պահին ամենագլխավորը ոչ հեռու անցյալի սխալներն ուղղելն է, որոնցից ամենամեծը 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն է: Այս մասին հայտարարել է «Մոդուս Վիվենդի» սոցիալական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Կանադայում հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը, Երեւանում կայացած «Միասնական օրակարգ նախագահական ընտրությունների համար» ֆորումում:

Նրա խոսքով, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո 3 տարիների ընթացքում ակնհայտ դարձավ, որ դրանք ամբողջովին ձախողվել են: Արձանագրություններում դրված երկու նպատակները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում, չեն իրագործվել:

Ընդ որում, Արա Պապյանը սահմանները համարում է «այսպես կոչված», քանի որ «դա նախկին ԽՍՀՄ սահմանն է, ոչ թե՝ հայ-թուրքական. դրանք լրիվ տարբեր բաներ են»:

Նախկին դիվանագետի խոսքով, արձանագրությունները օրինականացնում են Հայաստանի հողային իրավունքների խախտումները: անհրաժեշտ է հետ կանչել ստորագրությունները եւ նոր քաղաքականություն սկսել Թուրքիայի նկատմամբ, կարծում է Արա Պապյանը:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ